28 հոկտեմբերի 2010 - 17:21 AMT
Էդվարդ Նալբանդյանն ու Դեյվիդ Լիդինգտոնը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպական հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Էդվարդ Նալբանդյանն ու Դեյվիդ Լիդինգտոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի շուրջ: