28 հոկտեմբերի 2010 - 18:43 AMT
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն շախմատի աշխարհի առաջնությանը

Դեկտեմբերի 2-25 թուրքական Հաթայ քաղաքում տեղի կունենա շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, որոնք վերջերս «Միկայի» կազմում բրոնզե մեդալներ նվաճեցին Եվրոպայի ակումբային առաջնությունում:

Էլինա Դանիելյանն ասել է, որ աշխարհի առաջնությունն ամենակարևորն է տարվա ընթացքում: «Ես ամեն ինչ կանեմ, լավ ելույթ ունենալու համար, սակայն, այստեղ մեծ է նաև մարզական հաջողության դերը: Բացի այդ, պարտվածը կլքի մրցաշարը, ուստի պետք է դրսևորես քեզ յուրաքանչյուր պարտիայում»,-ասել է Դանիելյանը:

Առաջնությունը կանցնի «նոկաուտ» համակարգով, շախմատիստուհիները երկու պարտիա կանցկացնեն մեկ մրցակցի հետ: «Մրցակիցներն հայտնի կդառնան արդեն նոյեմբերի 1-ին: Յուրաքանչյուր քայլը շատ կարևոր է»,-ասել է Մկրտչյանը: