28 հոկտեմբերի 2010 - 19:50 AMT
Մոսկվայում բացել է Արմեն Ջիգարխանյանի թատրոնի շենքի վերակառուցման հանրային լսումների մասին նյութերի ցուցահանդեսը

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 2-ը Մոսկվայում տեղի կունենա Արմեն Ջիգարխանյանի գլխավորած Մոսկվայի դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման հանրային լսումների մասին նյութերի ցուցահանդես, հաղորդում է Մոսկվայի Հարավ-արևմտյան վարչական շրջանի պրեֆեկտուրայի մամլո ծառայությունը:

Հանրային լսումների մասնակիցենրi հավաքը կկայանա 2010-ի նոյեմբերի 11-ին թատրոնի շենքում: Հանրային լսումների անցկացման ընթացքում մասնակիցներն իրավունք ունեն շրջանային հանձնաժողովին ներկայացնել իրենց առաջարկությունները և դիտողությունները: