28 հոկտեմբերի 2010 - 20:43 AMT
Ստեփանակերտում քննարկվել են Արցախի ու եվրոպական հանրության միջև կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահԲակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է նույն օրն Արցախ ժամանած Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվելեն Արցախի և եվրոպական հանրության միջև կապերի ընդլայնման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի արտաքին քաղաքականությունը հիմնված է հավասարակշռության և բազմաուղղվածության սկզբունքների վրա, և այս համատեքստում մեր հանրապետությունը շահագրգռված է ըստ ամենայնի խորացնել հարաբերությունները Եվրոպայի և այն ներկայացնող տարբեր կառույցների հետ:

Երկուստեք նշվելէՄինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին:

Հյուրերը բարձր են գնահատել Արցախի Հանրապետության հաջողությունները ժողովրդավարական պետություն կառուցելու ուղղությամբ՝ այն համարելով կարևոր ողջ տարածաշրջանի համար:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի պատասխանատու Հիլդա Չոբոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննիսյանն ու Արա Բաբլոյանը: