29 հոկտեմբերի 2010 - 17:48 AMT
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ավստրիայի դեսպան Մայքլ Փոսթլի և դեսպանության ռազմական կցորդ Հելմուտ Ֆելների հետ

Հոկտեմբերի 29-ին ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մայքլ Փոսթլի և դեսպանության ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հելմուտ Ֆելների հետ:

Ինչպես հայտնում է ՀԱԿ մամլո ծառայությունը, «հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ժողովրդավարական ազատությունների վերականգնման, մասնավորապես` քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների և մամուլի ազատության հետ կապված հարցեր»:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը, հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը: