29 հոկտեմբերի 2010 - 17:51 AMT
Հայկական . AM դոմենը հինգերորդն է ռիսկայնության մակարդակով

Հակավիրուսային ծրագրային ապահովման հեղինակ McAfee-ի զեկույցի համաձայն, հայկական . AM դոմենր հինգերորդն է ռիսկի մակարդակով առաջին մակարդակի դոմենների թվում: Ըստ Mapping the Mal Web-ի տվյալների օգտվողների համար ամենավտանգավորներն են .COM և .INFO դոմենների կայքերը, վիետնամական և կամերունական (.VN , .CM). դոմենները: Առավել անվտանգ են ճապոնական JP դոմենի կայքերը, ինչպես նաև .EDU և .TRAVEL. դոմենները:

Հայաստանն առաջին անգամ է ընդգրկվել McAfee-իհետազոտության մեջ, որն անց է կացվում չորրոդ անգամ: Ըստ փորձագետների, ռիսկերը կապված են դոմենի ցածր արժեքի, վերահսկողության բացակայության ու գրանցման դյուրի կարգի հետ:

.AM դոմենի գոտում ընդհանուր առմամբ հետազոտվել է 3, 145 դոմեն, որոնցից 760-ը անվտանգ չեն եղել: