29 հոկտեմբերի 2010 - 18:41 AMT
Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագիծը կքննարկվի ՆԱՏՕ ԽՎ հերթական նիստում

Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագիծը կքննարկվի նոյեմբերի 12-16-ը կայանալիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը: Նրա խոսքով, այս նախագծում ոչ մի հակահայկական բան չկա, և հայկական կողմը պատրաստ է ներկայացնել իր առաջարկները քննարկումների ժամանակ: Օրինագիծը բաղկացած է 6 կետերից, իսկ հեղինակը կանադացի պատգամավոր Ռայնլ Անդրեյչուկն է:

Սկզբում օրինագիծը նոյեմբերի 13-ին և 14-ին կքննարկվի ՆԱՏՕ ԽՎ զանազան հանձնաժողովների մակարդակով, որից հետո արդեն կընդգրկվի ընդլայնված նիստի օրակարգում: