29 հոկտեմբերի 2010 - 18:50 AMT
Հայաստանի Նկարիչների միությունում կբացվի Իսահակ Լևիտանի նկարների ցուցահանդեսը

Հոկտեմբերի 30-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում ռուս մեծ գեղանկարիչ Իսահակ Լևիտանի ծննդյան 150-ամյակին նվիրված երեկո կկայանա:

Ինչպես հաղորդում է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության մամլո ծառայությունը, հանդիսավոր միջոցառման շրջանակներում կբացվի Հայաստանի Ազգային պատկերասրահի հավաքածուի մեջ գտնվող նկարչի աշխատանքների ցուցահանդես, ինչպես նաև «Հավերժ անդորրի վերևում» կտավի վրա վարպետի աշխատանքի մասին կարճամետրաժ ֆիլմի ցուցադրություն կկայանա:

Երեկոյի կազմակերպիչներն են Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը, «Ռուսաստանի բարեկամներ» հասարակական կազմակերպությունը և Ռուսական բուհերի շրջանավարտների միությունը: