30 հոկտեմբերի 2010 - 12:27 AMT
Հայ-իրանական սահմանին բացվել է ներկրվող ապրանքների ու կենդանիների սահմանային վերահսկողության կետ

ՀԲ-ի «Պայքար թռչնագրիպի դեմ» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել սահմանային վերահսկողության կետի բացումը հայ-իրանական սահմանում՝ Մեղրի քաղաքում:

Բացման պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ու Հայաստանում ՀԲ գրասենյակի ղեկավար Ժան Միշել Ապին:

Սահմանակետի շենքի շինարարության համար ներդրվել է 844,5 հազար դոլար: Անցակետը կապահովվի լաբորատորիաներով, հագեցած է աշխատանքային կաբինետներով, մթերքի անվտանգության վերահսկողության ծառայությամբ, ինչպես նաև պահեստային տարածքներ ունի ստուգման ենթակա ապրանքների համար: Շենքում ստեղծված պայմանները թույլ են տալիս ստուգել կենդանիների և մթերքի ցանկացած քանակ, ինչը թույլ կտա կանխել վարակված ապրանքների և կենդանիների մուտքը երկիր: