30 հոկտեմբերի 2010 - 13:26 AMT
Գենադի Մարտիրոսյանը հաղթել է Վիկտոր Սային

Հոկտեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգի «Ջեբ» փրոմոութերական ընկերությունը «Յուբիլեյնի» մարզապալատում կազմակերպել էր բռնցքամարտի երեկո, որի շրջանակներում WBO Europe տիտղոսի համար միջին քաշային կարգում (մինչև 72,6 կգ) Գենադի Մարտիրոսյանը (Ռուսաստան) հանդիպեց Վիկտոր Սայի հետ (Պորտուգալիա): Մենամարտն ավարտվեց Մարտիրոսյանի հաղթանակով, տեխնիկական նոկաուտով երրորդ ռաունդում, հաղորդում է allboxing.ru-ն:

Դեռ մինչև մենամարտը հայ բռնցքամարտիկը վստահ էր իր ուժերի վրա և ասաց հետևյալը. «Ես ինձ հիանալի եմ զգում, ինչպես միշտ: Ռինգն ամեն ինչ իր տեղը կդնի: Ես առաջ եմ ընթանում և ուզում եմ մենամարտել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար»: Հաղթանակից հետո Մարտիրոսյանը կարող է պայքարել Կելլի Պավլիկի (ԱՄՆ) դեմ մենամարտում WBO չեմպիոնի գոտու համար: