30 հոկտեմբերի 2010 - 14:07 AMT
Անատոլի Նիկոլաև. «EXPO-RUSSIA Armenia 2009» երկրորդ ցուցահանդեսի արդյունքում ստորագրվել է 36 պայմանագիր

«EXPO-RUSSIA Armenia 2009» երկրորդ ցուցահանդեսի արդյունքում ստորագրվել է 36 պայմանագիր հայկական և ռուսական ձեռնարկությունների միջև, լրագրողներին է ասել «Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ –ի միջազգային համագործակցության տնօրեն, ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահ Անատոլի Նիկոլաևը:

«Հոկտեմբերի 30-ին ավարտված երրորդ ցուցահանդեսի արդյունքները կամփոփվեն, երբ մասնակիցները ներկայացնեն իրենց հաշվետվությունները»,-ասել է նա: Նիկոլաևն ասել է, որ ցուցահանդեսի այցելուներին շատ հետաքրքրեց «Ուրալտրանսմաշ» ընկերության վահանակը, որն արտադրում է ժամանակակից մարտական մեքենաներ, սարքավորումներ»:

«EXPO-RUSSIA Armenia 2010» երկրորդ ցուցահանդեսն անցնում էր Երևանում հոկտեմբերի 28-30: