30 հոկտեմբերի 2010 - 16:02 AMT
Թուրքիան հուսով է, որ Աստանայում առաջընթաց կգրանցվի Ղարաբաղի հարցում

Թուրքիան հուսով է, որ դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում առաջընթաց կգրանցվի ղարաբաղյան կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ղուլուսի Քըլինջը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Ըստ նրա, այժմ Թուրքիան պատրաստ է բոլոր ջանքերն ուղղել այդ հակամարտության կարգավորմանը: