Հունական Պորտո Կարաս քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնության ավարտին մնացել է մեկ տուր: 6 տարիքային կարգերում Հայաստանը ներկայացնում են 19 շախմատիստներ: Առաջնությունն ավարտվելու է հոկտեմբերի 30-ին:
Հայ շախմատիստների շարքում ամենահաջողը ելույթ է ունենում Սամվել Տեր-Սահակյանը մինչև 18 տարեկանների խմբում: Նա գլխավորում է մրցաշարային աղյուսակը` 10 տուրերում հավաքելով 8.5 միավոր և մոտ է աշխարհի չեմպիոնի կոչմանը:
Նույնքան միավոր ունի Զիերկ Ստևենը (ԱՄՆ), որը երկրորդ տեղում է: Վերջին 11-րդ տուրում Տեր-Սահակյանի մրցակիցը կլինի Ալեքսանդր Շիմանովը (Ռուսաստան), իսկ ամերիկացի շախմատիստը կմրցի Վասիֆ Դուրաբեյլիի հետ (Ադրբեջան):