Թուրքիան ողջունում է մի շարք հումանիտար հարցերի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնագիրը, որը ձեռք բերվեց Աստրախանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ կայացած հանդիպման արդյունքում: Այդ մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ:
«Թուրքիան հույս ունի, որ հանդիպումն Աստրախանում դրական ներդրում կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Մենք ցանկանում ենք, որպեսզի հումանիտար ոլորտում ձեռնարկված քայլերն ուղեկցվեն կոնկրետ նախաձեռնություններով: Թուրքիան սատարում է կողմերի միջև փոխզիջումների համար պլատֆորմի ստեղծմանը նպաստող նախաձեռնություններին»,- նշվում է հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակության մասին: