1 նոյեմբերի 2010 - 10:57 AMT
Զավեն Անդրիասյանը շախմատի Չիգորինի անվան հուշամրցաշարի առաջատարն է

Հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Միխայիլ Չիգորինի անվան հուշամրցաշարուրմ, որ անցնում է Սանկտ Պետերբուրգում, 3 հնարավորից հավաքել է 3 միավոր և 9 շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանը առաջատարներից ետ է մնում ընդամենը 0,5 միավորով: Հրանտ Մելքումյանը հավաքել է 2 միավոր, հաղորդում է armchess.am-ը: