«Երևան» ֆուտբոլի ակումբը Էստոնիայի ֆուտզալի առաջնությունում մեկնարկել է հաղթանակից: Հայկական ակումբը ջախջախել է « F. Loo JK» 19:3 հաշվով:
Առաջնության մեկնարկից առաջ «Երևանի» գլխավոր մարզիչ Ավետիք Հայրապետյանը հայտարարեց, որ իր թիմը մտադիր է պայքարել երկրորդ լիգայի առաջին տեղի համար: Այս տուրից հետո «Երևանը» 3 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
«Երևանի» հաջորդ մրցակիցը նոյեմբերի 7-ին կլինի »Կեհրան», հաղորդում է esthaylraber.ucoz.ru-ն: