1 նոյեմբերի 2010 - 13:05 AMT
Հայկական ԱԷԿ-ի գլխավոր նախագծողը կլինի «Ատոմէներգոպրոեկտ» ԲԲԸ-ն

«Ատոմէներգոպրոեկտ» ԲԲԸ-ն արտերկրում նման նախագծերին մասնակցության զգալի փորձ ունի, մասնավորապես, այն հանդիսանում է Իրանում Բուշերի ԱԷԿ-ի, Հնդկաստանում Կուդանկուլամի ԱԷԿ-ի, Բուլղարիայում Բելենի ԱԷԿ-ի գլխավոր նախագծողը: Պայմանավորվածություն կա, որ ընկերությունը կկատարի նաև Հայաստանի ԱԷԿ-ի նախագծային աշխատանքները: Այդ մասին ասվում է ընկերության մամոլ ծառայությունում:

ՌԴ-ն ու Հայաստանը 2010թ. օգոստոսի 20-ին միջկառավարական համաձայնագիր են կնքել Հայաստանում ՎՎԷՐ-1000 ռեակտորներով նոր էներգաբլոկների շինարարության մասին:

ԱԷԿ-ի նոր էներգաբլոկների պատվիրատուն ու սեփականատերը կլինի «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ հայ-ռուսական համատեղ ընկերությունը, որին կպատկանի նաև արտադրվող էլեկտրաէներգիան, իսկ գլխավոր կապալառուն կլինի «Ատոմստրոյէքսպորտ» ՓԲԸ-ն: