1 նոյեմբերի 2010 - 15:09 AMT
Նոյեմբերի 1-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 357.98 դրամ

Նոյեմբերի 1-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 600 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 358.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 358.50 դրամ:

Ընդ որում, նոյեմբերի 1-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 357.98 դրամ` հոկտեմբերի 29-ի համեմատ նվազելով 0.23 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 499.99 դրամ է` ավելանալով 4.55 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 կետով` կազմելով 11.60 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: