1 նոյեմբերի 2010 - 21:31 AMT
Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան ժամանած շուրջ 30 եվրոպացի լրագրողների

Նոյեմբերի 1-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց եվրոպական տարբեր երկրներից Հայաստան ժամանած հեղինակավոր լրատվամիջոցների շուրջ 3 տասնյակ լրագրողների:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:

Լրագրողների խնդրանքովՀայաստանիարտաքին քաղաքականգերատեսչության ղեկավարը ներկայացրեց եվրոպական ուղղությամբ Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը, արցախյան հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերջին զարգացումները, տարբեր երկրների հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունները, անդրադարձավ տարածաշրջանային խնդիրների նկատմամբ Հայաստանի մոտեցումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: