2 նոյեմբերի 2010 - 12:05 AMT
ԼՂՀ աշխարհագրական քարտեզում հայնտվեց նոր բնակավայր

ԼՂՀ կառավարությունը որոշում է ընդունել Աղդամ քաղաքն Ակնա վերանվանելու մասին: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ի թղթակցին, Ակնան ունենալու է շրջանի կարգավիճակ և գտնվում է Ասկերան քաղաքի ենթակայության տակ: Տեղի վարչակազմի ներկայացուցիչ Սերգեյ Նասիբեկյանի խոսքերով, ապագայում Ակնային կարող է վերադարձվել ինքնուրույն բնակավայրի կարգավիճակ: Ներկա դրությամբ Ակնայում բնակվում է շուրջ 360 մարդ:

18-րդ դարում հիմնված քաղաքը գրեթե լիովին ավերվել էր 1990-ականների սկզբին ղարաբաղյան պատերազմի տարիներին: Պատերազմից առաջ այնտեղ բնակվում էր շուրջ 28 հազար մարդ: