2 նոյեմբերի 2010 - 13:19 AMT
«Առյուծներ» թիմը Հայաստանի գոլբոլի չեմպիոն դարձավ

Երևանում ավարտվեց Հայաստանի գոլբոլի առաջնությունը, որն ընթանում է արդեն երկրորդ տարին անընդմեջ: Մրցաշարին մասնակցում էին 4 թիմեր Հայաստանի տարբեր մարզերից:

Առաջնությունն ընթացավ շրջանային համակարգով, և յուրաքանչյուր թիմը երեք հանդիպում անցկացրեց: Բոլորից ուժեղ էր և բոլոր մրցակիցներին կարողացավ հաղթել «Առյուծներ» թիմը (Աբովյան), որը կրկին չեմպիոն դարձավ:

Արծաթե մեդալները նվաճեց «Սիփանը», իսկ բրոնզե մեդալակիր դարձավ «Կայծակ» թիմը (Էջմիածին):

Առաջնությունը վերջինն էր Հայաստանի Հաշմանդամային սպորտի Ազգային Ֆեդերացիայի կողմից կազմակերպված «Սպորտով դեպի հասարակություն» ու Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Սպորտային ցանցով սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար» ծրագրերի շրջանակներում: Մինչ այդ տեղի են ունեցել լողի, առագաստանավային սպորտի, բոչիայի և սեղանի թենիսի առաջնությունները: