2 նոյեմբերի 2010 - 17:59 AMT
Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, որտեղ քննարկվել են շրջաններում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ 2011 թվականի պետական բյուջեի ձեւավորման հետ կապված խնդիրներ:

Երկրի ղեկավարը նշել է, որ շրջանների զարգացումը հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացի հիմքն է, եւ այս առումով ընդգծել է շրջվարչակազմերի ակտիվ մասնակցությունը բյուջեի ձեւավորման գործում:

Բակո Սահակյանի խոսքով` բյուջեով նախատեսվող ծրագրերը պետք է լինեն իրատեսական եւ արտացոլեն ինչպես շրջանի, այնպես էլ հանրապետության զարգացման գլխավոր ուղղությունները:

Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: