3 նոյեմբերի 2010 - 16:31 AMT
Լրագրող Վահրամ Միրաքյանի «ԶԼՄ-ների ազդեցության հնարավորությունները» գիրքը վաճառքի կհանվի նոյեմբերի 4-ից

Երևանում նոյեմբերի 3-ին կայացավ լրագրող Վահրամ Միրաքյանի «ԶԼՄ-ների ազդեցության հնարավորությունները» գրքի շնորհանդեսը: Ինչպես ասել է լրագրողների հետ զրույցում Վահրամ Միրաքյանը, գրքում ներկայացված են Հայաստանի հեռուստաեթերի և ռադիոեթերի, ինչպես նաև տպագրվող մամուլի և ինտերնետ ԶԼՄ-ների ուսումնասիրությունների արդյունքները: Մասնավորապես, դիտարկվում են սերիալները և դրանց ազդեցությունը հասարակության վրա: Գրքում ներկայացվում են օրինակներ ԶԼՄ-ների քարոզչության պատմությունից, ինչպես նաև միջազգային ոլորտում և հայ իրականության մեջ առկա իրավիճակը: Գրքում հատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանի դեմ Ադրբեջանի տեղեկատվական պատերազմին: «ԶԼՄ-ների ազդեցության հնարավորությունները» գիրքը վաճառքի կհանվի նոյեմբերի 4-ից: