3 նոյեմբերի 2010 - 17:18 AMT
Հայաստանում ձերբակալվել է ՌԴ երկու զինծառայողների սպանության մեջ կասկածվող անձը

Հայաստանում ձերբակալվել է ՌԴ երկու զինծառայողների սպանության կասկածյալը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հաղորդել է ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեի ռազմական հետաքննության վարչության մամլո ծառայությունը:

Հոկտեմբերի լույս 23–ի գիշերը Հայաստանում ռուսական ռազմական ստորաբաժանման տարածքում հայտնաբերվել էին ենթասպաներ Արթուր Ենոքյանի և Արմեն Զաքարյանի մարմինները` կրծքի ու մեջքի հատվածում սուր կտրող-ծակող գործիքներով հասցված բազմաթիվ վնասվածքներով։

Փաստի առիթով ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Սպանության բացահայտմանն աջակցելու համար Հայաստան են ժամանել Հյուսիսկովկասյան ռազմական շրջանի հարցերով ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեի քրեական բաժնի ներկայացուցիչները: