3 նոյեմբերի 2010 - 18:40 AMT
Երևանում բացվել է «Մարաշի ասեղնագործությունը» ցուցահանդեսը

Երևան քաղաքի պատմության թանգարանը բացվել է «Մարաշի ասեղնագործությունը» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Կիլիկյան Հայաստանի մի շարք պատմական քաղաքների հայ վարպետների աշխատանքները:

Կիլիկյան Հայաստանի Մարաշ քաղաքը հայտնի էր իր ասեղնագործության դպրոցով, իր յուրօրինակ կարատեսակներով, որոնք հայտնի են «Մարաշի կար» անվամբ: Ասեղնագործությունը քաղաքային մշակույթը ներկայացնող կիրառական արվեստի չճյուղ է և պատահական չէ, որ Մարաշի հայտնի ասեղնակարերը ներկայացնող 19-20 դարերի շուրջ 80 աշխատանք այսօր ներկայացված է Երևան քաղաքի պատմության թանգարանում: Ներկայացված աշխատանքների մի մասը մասնավոր հավաքածուներից է, մյուսը՝ Հալեպի Մշակութային միության թանգարանի նմուշներն են:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Մարաշի հայրենակցական միությունը, Հալեպում ՀՀ հյուպատոսությունը, ՀՀ ԳԱԱ-ն և Երևան քաղաքի պատմության թանգարանը: