3 նոյեմբերի 2010 - 19:17 AMT
Թուրքիան վճռական է տրամադրված ՍԾՏՀ երկրների հետ բարձր մակարդակի հարաբերություններ հաստատելու հարցում

Անկարան մեծ կարևորություն է տալիս սևծովյան տարածաշրջանին և արտաքին քաղաքականության մեջ «զրո խնդիրներ հարևանների հետ» ռազմավարությանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ, պետնախարար Բյուլենթ Արինջը` ելույթ ունենալով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) խորհրդարանական վեհաժողովի 36-րդ նստաշրջանում: Նրա խոսքերով, Թուրքիան վճռական է տրամադրված ՍԾՏՀ երկրների հետ բարձր մակարդակի հարաբերություններ հաստատելու հարցում:

«Շարունակվում են Թուրքիայի հարևանի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանում կհանգեցնի խաղաղության և կայունության»,- ասել է Արինջը, գրում է թուրքական Zaman թերթը: