3 նոյեմբերի 2010 - 20:12 AMT
Ադրբեջանն արտադրում է 413 անուն պաշտպանական նշանակության արտադրանք

Այսօր Ադրբեջանի տեղի ռազմաարդյունաբերական համալիրը զգալի դեր է խաղում ԶՈy հագեցման մեջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը: Նա նշել է, որ տեղի ձեռնարկություններում արդեն սկսվել է անհրաժեշտ զենքի և մարտական սարքերի արտադրության գործընթացը, բանակցություններ են տարվում արտասահմանյան երկրների հետ արտահանման մասին:

«Այսօր Ադրբեջանն արտադրում է 413 անուն պաշտպանական նշանակության ապրանք»,- ասել է Ջամալովը, հաղորդում է ԱՊԱ-ն: