4 նոյեմբերի 2010 - 11:07 AMT
ՀՀ կառավարության շենքի մոտ ընթանում է բողոքի միանձնյա ակցիա

Երևանում ՀՀ կառավարության շենքի մոտ պառկած է մոտավորապես 60 տարեկան տղամարդ «Դադարեցրեք բռնությունը բանակում և ոստիկանությունում» գրությամբ ցուցապաստառով: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, տղամարդու անունը Վարդգես Գասպարի է և նա նոր է դուրս եկել կալանավայրից:

Գասպարիին մոտենում են ՀՀ կառավարության աշխատակազմի աշխատակիցներ և, խոստանալով ընդունել նրա բողոքը, համոզում են հեռանալ, սակայն նա շարունակում է պառկած մնալ: