4 նոյեմբերի 2010 - 11:38 AMT
«Շախտյորը» կարողացավ ռևանշ վերցնել «Արսենալից»

Նոյեմբերի 3-ին Չեմպիոնների ակումբի խմբային փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբը՝ Դոնեցկի «Շախտյորն» ընդունեց Լոնդոնի «Արսենալին»:

Հաշիվը բացեց Տեո Ուոլկոտը 10-րդ րոպեին, 18 րոպե անց Դմիտրի Չիգրինսկին հավասարեցրեց հաշիվը: Հաղթական գոլը «Շախտյորի» կազմում խփեց Էդուարդոն:

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն նշեց, որ իրենց համար դա շատ կարևոր հաղթանակ էր:

«Արսենալի» հանդեպ հաղթանակ տանելուց հետո H խմբում «Շախտյորը» 9 միավորով երկրորդ տեղում է, նույնքան միավոր ունի «Արսենալը», որն առաջին տեղում է: