4 նոյեմբերի 2010 - 12:14 AMT
Ռոման Բերեզովսկու ակումբը ոչ ոքի է խաղացել «Վոլգար-Գազպրոմի» հետ

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունում տեղի ունեցավ նախավերջին, 39-րդ տուրի հանդիպումը: Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու «Խիմկի» ակումբը 2:2 հաշվով խաղաց «Վոլգար-Գազպրոմի» հետ: Բերեզովսկին չկարողացավ ետ մղել երկու 11-մետրանոց հարվածները:

Ոչ ոքից հետո «Խիմկին» 47 միավորով 13-րդ տեղում է: Վերջին տուրում թիմի մրցակիցը կլինի «Ռոտոր» թիմը: