4 նոյեմբերի 2010 - 14:13 AMT
«Փյունիկ»- «Գանձասար» խաղը հետաձգվել 1 օրով և տեղի կունենա նոյեմբերի 7-ին

Նոյեմբերի 6-ին կկայանան Հայաստանի Բարձրագույն լիգայի 27-րդ տուրի հանդիպումները: «Փյունիկ»- «Գանձասար» խաղը տեղի կունենա մեկ օր անց Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, քանի որ նոյեմբերի 6-ին մարզադաշտում տեղի կունենա այլ միջոցառում, PanARMENIAN.Net-ին հայտնել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

Տուրի մնացած խաղերում կկայանան «Բանանց»- «Միկա», «Ուլիս»- «Շիրակ» և «Իմպուլս»- «Միկա» հանդիպումները:

Առաջնության ավարտից առաջ այդ տուրից բացի մնացել է ևս մեկ տուր: Առաջնությունը 59 միավորով գլխավորում է «Փյունիկը», «Բանանցը» 58 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: