4 նոյեմբերի 2010 - 16:02 AMT
«Հանրապետություն» կուսակցությունը կոչ է անում հայաստանաբնակ ղարաբաղցի գործարարներին վերադառնալ Արցախ ու նպաստել նրա զարգացմանը

Անկախ նրանից, թե ինչպես կլուծվի ղարաբաղյան հակամարտությունը, բոլոր ճանաչված ղարաբաղցիները, մասնավորապես, հայաստանաբնակ ղարաբաղցի գործարարներին վերադառնալ Արցախ ու ներդրումներ անել այդ երկրում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը: Ըստ նրա, դա որոշ չափով կնպաստի բնակեցման խնդրի լուծմանը և Արցախի զարգացմանը:

Իր հերթին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Դավթյանը ասել է, որ ոչ ոք իրավունք չունի այդ մարդկանց փոխարեն որոշել, թե որտեղ նրանք պետք է ապրեն: Սակայն, նա համաձայնվել է այն բանի հետ, որ Ղարաբաղի հիմնական խնդիրը բնակչության աճի խնդիրն է: Նա նշել է, որ եթե Հայաստանը կարողանա օգտագործել իր ողջ ներուժն ու 2-3 անգամ ավելացնել Արցախում բնակվող մարդկանց թիվը, ապա երկրի դիրքերը միջազգային ասպարեզում կամրապնդվեն: «Սակայն դա չպետք է պարտադրաբար արվի»,-ասել է Դավթյանը: