4 նոյեմբերի 2010 - 16:07 AMT
Արտակ Դավթյան. Արտաքին ուժերի ճնշման համար Հայաստանի իշխանությունները «պարտական են» այդ թվում նաև ընդդիմությանը

«Ես հայտարարում եմ, որ եթե ընդդիմությունն իշխանության գա, իսկ դա անպայման կլինի, ես չեմ հավակնի որևէ պաշտոնի»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը: Ըստ նրա, բոլոր երկրներում իշխանությունները մի օր զիջում են իրենց տեղն ընդդիմությանը: Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ կուտակված խնդիրները կարող են մի օր ֆորս-մաժորային իրավիճակի հանգեցնել, որն իր հերթին կարող է իշխանափոխության բերել: Նա չի բացառել նաև արտահերթ ընտրությունների հնարավորությունը:

Իր հերթին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Դավթյանը նշել է, որ արտաքին ուժերի ճնշման համար Հայաստանի իշխանությունները «պարտական են» այդ թվում նաև ՀԱԿ-ին: Նա համաձայնվել է այն մտքի հետ, որ իշխանությունն երկրում չի կարող անվերջ մեկ քաղաքական ուժի ձեռքում մնալ: