4 նոյեմբերի 2010 - 17:23 AMT
Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում են հրթիռների համատեղ արտադրություն սկսել

Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում են հրթիռների համատեղ արտադրություն սկսել: Ադրբեջանի պաշտպանության արդյունաբերության նախարարությունը և թուրքական ROKETSAN ընկերությունը պայմանագիր են կնքել 107 մմ և 122 մմ հրթիռների համատեղ արտադրության մասին: Ըստ պայմանագրի, հրթիռների որոշ բաղադրիչներ կներկրվեն Թուրքիայից, իսկ արտադրությունը կլինի Ադրբեջանում:

ROKETSAN-ի արտադրության 122 մմ տրամաչափի հրթիռները 100 տոկոս ավելի հեռահարություն ունեն: Այդ հրթիռները կարող են մինչև 40 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների հասնել, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: