4 նոյեմբերի 2010 - 17:24 AMT
Երևանում պաշտոնապես ընդունել են Հայաստանի երիտասարդական քաղաքականության ռազմավարությունը

Երևանում պաշտոնապես ընդունել են Հայաստանի երիտասարդական քաղաքակնության ռազմավարությունը: Ինչպես հայտարարել է Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, ընդունված փաստաթղթում շոշափվում են բոլոր այն խնդիրներy, որոնց հետ բախվում են Հայաստանի 16-30 տարեկան քաղաքացիները:

«Հայ երիտասարդությունը պետք է ակտիվ դերակատարություն ունենա մեր երկրում ընթացող բոլոր գործընթացներում: Այս ռազմավարությունն ուղղված է երիտասարդության ինքնակազմակերպմանը»,-ասել է Բաբայանը:

Նա հայտնել է նաև, որ 2011թ. Երևանում տեղի կունենա Միջազգային երիտասարդական ճամբար, որի շրջանակներում կհավաքվեն տարբեր երկրների երիտասարդական պատվիրակություններ:--ԿԱ--

Երևանում պաշտոնապես ընդունել են Հայաստանի երիտասարդական քաղաքականության ռազմավարությունը