4 նոյեմբերի 2010 - 18:47 AMT
2011 թվականի գարնանը «Արմավիայի» ուղևորները կկարողանան օգտվել Երևան-Մյունխեն-Երևան ուղիղ չվերթից

«Արմավիա» ընկերությունը շարունակում է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը: Ինչպես ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ, 2011թ. մարտի 31-ից ավիաընկերությունը կսկսի իրականացնել Երևան-Մյունխեն-Երևան ուղիղ չվերթը:

Չվերթը կիրականացվի հինգշաբթի և շաբաթ օրերը: