5 նոյեմբերի 2010 - 12:26 AMT
Հունաստանում Հայաստանի դեսպանատունը նույնպես ստացել է «կասկածելի» ծրարներ

Հունաստանում Հայաստանի դեսպանատունը նոյեմբերի 4-ին ստացել է 2 ծրար, որոնք առաջացրել են դեսպանատան աշխատակիցների անհանգստությունը: ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի խոսքերով, անմիջապես ոստիկաններ են կանչվել, որոնք ստուգել են ծրարներում պայթուցիկ նյութերի, ինչպես նաև կենսաբանական և քիմիական վտանգավոր բաղադրիչների առկայությունը: «Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ծրարներն անվնաս են»,- ասել է Բալայանը:

Անցյալ շաբաթվա ընթացքում Հունաստանում բռնագրավվել է 14 «ռումբ-նամակ»:

Քաղաքական գործիչների «սև ցուցակում», որոնց համար նախատեսված էին վտանգավոր ծրարները, եղել են Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: Այդ նամակները պետք է հասնեին նաև Հաագա և Լյուքսեմբուրգի Եվրոպական դատարան: Բոլոր վտանգավոր նամակները վնասազերծվել են: