5 նոյեմբերի 2010 - 14:37 AMT
ՀԱԿ. Աստանայաւոմ, հավանաբար, լուրջ որոշում կկայացվի Ղարաբաղի վերաբերյալ

Մեծ հավանականություն կա, որ Աստանայում, ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում, լուրջ որոշում է կայացվելու ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա, բանակցային գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը գնալով ուժգնացնում է ճնշումը հակամարտության կողմերի վրա՝ գոնե ինչ-որ առաջընթացի հասնելու համար մինչ Աստանայում կայանալիք հանդիպումը: Ելնելով դրանից՝ ՀԱԿ համակարգողը վստահություն է հայտնել, որ ՀՀ ղեկավարությունը լուրջ փորձությունների առջև է հայտնվել:

Լևոն Զուրաբյանը հայտնել է նաև, որ նոյեմբերի 9-ին ՀԱԿ-ը պիկետ և հանրահավաք կանցկացնի Երևանում, որտեղ իր դժգոհությունը կհայտնի Հայաստանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության վիճակի, ինչպես նաև տնտեսական իրավիճակի առնչությամբ: