5 նոյեմբերի 2010 - 15:10 AMT
Դավիթ Նալբանդյանը հաջորդ խաղաշրջանում մտադիր է վերադառնալ համաշխարհային վարկանիշի առաջին տասնյակ

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Swiss Indoors Basel-2010 մրցաշարի քառորդ եզրափակչում կհադիպի Էնդի Ռոդիկի հետ (ԱՄՆ), որը 6:3, 6:4 հաշվով հաղթել է ղազախ Անդրեյ Գոլուբևին:

ATP վարկանիշում Նալբանդյանը 29-րդ տեղում է, Ռոդիկը` 9-րդ: Նրանք պաշտոնական մրցաշարերում հանդիպել են 6 անգամ և հաշիվը դեռ հավասար է. նրանցից յուրաքանչյուրը տարել է 3-ական հաղթանակ:

Նալբանդյանը Մարին Չիլիչի նկատմամբ տարած հաղթանակից և քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո պատմել է հաջորդ խաղաշրջանում իր գլխավոր նպատակի մասին:

«Այս տարին տարօրինակ էր ինձ համար: Իմ գլխավոր նպատակն է հաջորդ խաղաշրջանում վերադառնալ համաշխարհային վարկանիշի առաջին տասնյակ: Կփորձեմ հնրավորինս լավ խաղալ, և տեսնենք` ինչ կստացվի»,- Նալբանդյանի խոսքերը հաղորդում է gotennis.ru-ն: