5 նոյեմբերի 2010 - 15:26 AMT
Գրիգորի Այվազյան. Պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում ԼՂՀ բանակը կազատագրի նաև հայկական Բաքուն

«Եթե Ադրբեջանի հայերը չեն կարող վերադառնալ իրենց տարածք, ապա ոչ մի ադրբեջանցի չի վերադառնա Ղարաբաղի մերձակա ազատագրված տարածքներ»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը: Ըստ նրա, եթե Ադրբեջանի հայերը չեն կարող վերադառնալ իրենց տարածք, ապա ոչ մի ադրբեջանցի չի վերադառնա Ղարաբաղի մերձակա ազատագրված տարածքներ: «Ոչ մի միակողմանի վերադարձի մասին խոսք լինել չի կարող»,-ասել է նա:

Այվազյանն ընդգծել է, որ եթե ազատագրված տարածքներում հիմնվի Աղվանքի անկախ հայկական հանրապետությունը՝ մայրաքաղաք Լաչինով, ապա ադրբեջանահայերը կազատեն ՀՀ իշխանություններին բնակեցման հարցից և իրենք կբնակվեն ազատագրված տարածքներում: «Ես հավաստիացնում եմ, որ այդ դեպքում ազատագրված տարածքներում կբնակվեն շուրջ 1 մլն ադրբեջանահայեր: Եվ ոչ մի միջազգային կառույց չի կարողանա դատապարտել նրանց այդ գաղափարի իրականացման համար»,-ասել է Գրիգորի Այվազյանը: