Վաճառքի է հանվել այն տունը Կարսում, որտեղ ծնվել է մեծ հայ բանաստեղծ Եղիշե Չարենցը: Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթը», գրեթե փլուզված տան տերը այն գնահատում է 180 հազար դոլար: Ավելի վաղ թուրքական մամուլում հաղորդագրություններ եղան այն մասին, որ տունը ցանկանում է գնել ոմն մի հայ գործարար Ստամբուլից և վերածել այն Չարենցի տուն-թանգարանի, սակայն դա դեռևս չի հաստատվել:
Մինչդեռ, անցյալ տարի, վարժարանի տնօրենը, որտեղ սովորել է Չարենցը, ասել է, որ տունը առաջարկվել է Հայաստանի մշակույթի նախարարությանը 10 հազար դոլարով, սակայն ՀՀ կառավարությունն այն ժամանակ հայտարարեց, որ միջոցներ չունի: ՀՀ կառավարության պատասխանը գուցե այդպիսին չէր, և վարժարանի տնօրենը հավանաբար իր զրուցակից հայերին ասել է այն, ինչ ձեռնատու է եղել նրան:
Վարժարանը այժմ կրում է Թուրքիայի երկրորդ նախագահ, Աթաթուրքի հետնորդ Իսմետ Ինենյուի անունը: