6 նոյեմբերի 2010 - 18:41 AMT
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կատարում են Աստրախանի պայմանավորվածությունները

Նոյեմբերի 6-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամադյարովի աշխատանքային հանդիպումը:

Աստրախանում, ս.թ. հոկտեմբերի 27-ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, նախարարների բանակցությունների օրակարգում էին արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: