6 նոյեմբերի 2010 - 19:00 AMT
«Շիրակը» դարձավ ՀՀԿ անդամների շարքում ֆուտբոլային մրցաշարի հաղթող

Նոյեմբերի 6-ին «Միկա» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի միջմարզային մրցաշարի եզրափակիչ խաղը, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամներ:

Մրցաշարը տևեց երեք ամիս, և եզրափակիչում հանդիպեցին «Շիրակը» և «Արմավիրը»: 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Շիրակը»: Երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին «Արմավիրը» և «Վայոց Ձորը»: Հաղթողներին մեդալներ և գավաթներ հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: