7 նոյեմբերի 2010 - 17:50 AMT
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվիրակությունը ԱԱ-ից կվերադառնա երկու ոսկե մեդալներով

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնությունում հանդես եկավ մարտական սամբոյի մրցումների 68 կգ քաշային կարգում գոտեմարտող, Եվրոպայի 2010թ առաջնության արծաթե մեդալակիր Վաչիկ Վարդանյանը, ով, գերազացելով բոլոր մրցակիցներին, կանգնեց պատվո առաջին հարթակին և հռչակվեց հողագնդի չեմպիոն:

Երկու օր առաջ, մարզական սամբոյի 74 կգ քաշային կարգում ոսկե մեդալ էր նվաճել նաև Աշոտ Դանիելյանը:

Այսպիսով, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվիրակությունը 2010թ. աշխարհի առաջնությունից կվերադառնա երկու ոսկե մեդալներով, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: