8 նոյեմբերի 2010 - 14:47 AMT
Սյունիքում բողոքի հանրահավաք տեղի կունենա ուրանի հանքավայրի շահագործման դեմ

Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում ընթանում են ուրանի պաշարների որոնման աշխատանքներ: Քանի որ ուրանի հանքավայրի շահագործումը մահացու վտանգ է պարունակում տարածաշրջանի բնակչության համար, նոյեմբերի 11-ին Կապանի մշակույթի պալատի հարակից հրապարակում տեղի կունենա խաղաղ եւ արտոնված հանրահավաք:

Նախաձեռնող խումբը կոչ է անում շրջանի բնակչությանը մասնակցել բողոքի հանրահավաքին: