8 նոյեմբերի 2010 - 14:48 AMT
«ՀայՌուսգազարդի» պարտատոմսերի առևտրի ծավալը կազմել է ավելի քան 171 մլն դրամ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2008թ.հուլիսին երկրորդ թողարկման մեկ միլիարդ դրամ ընդհանուր ծավալով յուրաքանչյուրը 50 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով պարտատոմսերի առևտրի ծավալը «Նասդաք Օէմէքս Արմենիա» ԲԲԸ հարթակում 2010թ. առաջին ինն ամիսների ընթացքում կազմել է ավելի քան 171 մլն ՀՀ դրամ: Պարտատոմսերը թողարկվել են 36 ամիս մարման ժամկետով, 9,5 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:

Առևտրի ծավալները ցույց են տալիս, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ թողարկված պարտատոմսերի իրացվելիության մակադակը բավականին բարձր է, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: