8 նոյեմբերի 2010 - 15:24 AMT
ԵՄ ներկայացուցիչները կհայտարարեն Երևանի մետրոյի վերականգնողական նախագծի իրականացման մեկնարկի մասին

Եվրոպական միության ներկայացուցիչները նոյեմբերի 8-9 կժամանեն Երևան` Երևանի մետրոյի վերականգնողական նախագծի իրականացման մեկնարկն ազդարարելու նպատակով: Այցի ընթացքում քննարկվելու է նաև ջրամատակարարման պայմանագիրի ու Հայաստանի քաղաքապետարանների հետ վերականգնողական նախագծերի հարցերը:

Մետրոյի վերականգնողական նախագծի նպատակն է ֆինանսավորել առաջնային կապիտալ ներդրումները` Երևանի մետրո համակարգի նորացնման նպատակով: Նախագծով նախատեսվում է բավարարել առավել անմիջական անվտանգության նորացման կարիքները` այդ թվում շարժակազմի նորացում, ռելսային ուղիների բարելավում, էներգամատակարարման վերանորոգում, պոմպերի փոխարինում, տեխնիկական սպասարկման ձեռնասայլակների ներդնում:

Երևանի մետրոյի վերականգնողական նախագծի առաջին փուլը հաստատվել է 2010 մարտին: Դրան հատկացվել է 5 միլիոն եվրո արժողության ԵՄ դրամաշնորհ ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի (ՀՆԳ) միջոցով, 5 միլիոն վարկ Եվրոպական ներդրումային բանկի կողմից, ինչպես նաև 5 միլիոն վարկ և 1 միլիոն տեխնիկական համագործակցության դրամաշնորհ Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկի կողմից: Երկրորդ փուլով նախատեսվում է լուծել այլ խնդիրներ` ներառյալ ջրամատակակումը դեպի թունել 15 միլիոն եվրոյի ինդիկատիվ արժեքով:

Մետրոյի վերականգնումից զատ ԵՄ ներկայումս ավարտում է Հայաստանի տարբեր քաղաքապետարաններն ընդգրկող ջրամատակարարման նախագիծը` Հարևանության ներդրումային գործիքի միջոցով: Հայաստանյան փոքր քաղաքապետարանների ջրային նախագծի արժեքը կազմում է 20.8 միլիոն եվրո: Այն նախատեսում է վերականգնել Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզի քաղաքային ջրամատակարարումը, ինչպես նաև վերականգնել ջրի մաքրման կայաններն ու կոյուղու հավաքատեղիները Դիլիջանի և Ջերմուկի մարզերում:

Այցի ընթացքում ներկայացուցիչները քննարկելու են նաև ապագայի հնարավոր ծրագրեր այլ ոլորտներում: