Վաղը՝ նոյեմբերի 9-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպության, Քաղաքացիական ծառայության խորհրդի և Երևանի պետական համալսարանի միջև կկնքվի փոխըմբռնման հուշագիր` հետամուտ ՀՀ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրի շրջանակներում հակակոռուպցիոն գիտակցման բարձրացմանը և համապատասխան համակարգային, օրենսդրական և ընթացակարգային փոփոխությունների ներդրմանը:
Հայ պետական ծառայողների միության նախաձեռնությամբ մշակված և ներդրված «Ամբողջականությունը քաղաքացիական ծառայության համակարգում» վերապատրաստման ծրագիրը` իրականացված ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցությամբ` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ` նպատակ ունի բարելավել քաղաքացիական ծառայողների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:
Ծրագրի շնորհանդեսի միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը և Հայ պետական ծառայողների միության նախագահ Վաչե Քալաշյանը: