8 նոյեմբերի 2010 - 17:18 AMT
Մոսկվայում հրատարակվել է «Ամպերը չեն կարող երկար թաքցնել արևի լույսը» գիրքը Հայոց ցեղասպանության մասին

Մոսկվայում Հայոց ցեղասպանության 95-ամյակի կապակցությամբ հրատարկվել է է «Ամպերը չեն կարող երկար թաքցնել արևի լույսը» գիրքը Հայոց ցեղասպանության մասին: Գրքի հեղինակ Մարտիկ Գասպարյանը մեկտեղել է հայ ժողովրդի իր պատմական հայրենիքում բնաջնջման փաստերը: Դա տարբեր միջազգային կազմակերպությունների և միջազգային իրավունքի սուբյեկտների փաստաթղթեր են, ականատեսների վկայություններ:

Գրքի հեղինակն անհերքելի ապացույցներ և իրավական հիմքեր է ներկայացնում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և հետևանքների համար պատասխանատվության մասին: Գրքում նաև խոսվում է այն իրավական հիմքերի մասին, որոնք թույլ են տալիս համաշխարհային հանրության երկրներին, առաջին հերթին Հայաստանի Հանրապետության, ՌԴ-ին ու Ադրբեջանին, անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետությունը, գրում է «Երկրամաս» թերթը: