8 նոյեմբերի 2010 - 18:02 AMT
«Երևանը» երկրորդ հաղթանակն է տարել Էստոնիայի ֆուտզալի առաջնությունում

Էստոնիայի ֆուտզալի երկրորդ լիգայի առաջնությունում հայկական «Երևան» ակումբը երկրորդ տուրում հանդիպեց «Կեհրայի» հետ: Հանդիպումն ավարտվեց 4:11 հօգուտ «Երևանի»:

2-րդ տուրից հետո հայկական ակումբը 6 միավորով առաջին տեղն է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում:

Հաջորդ խաղը թիմը կանցկացնի նոյեմբերի 21-ին և սեփական հարկի տակ կընդունի «Ալմազին» (Սիլլամյաէ), հաղորդում է esthaylraber.ucoz.ru-ն: